Կախա Կուճավա. Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում վրացի մեծ գիտնական, բանասեր, քաղաքական գործիչ Թամազ Կվաճանտիրաձեի մահվան կապակցությամբ
Կախա Կուճավա. Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում վրացի մեծ գիտնական, բանասեր, քաղաքական գործիչ Թամազ Կվաճանտիրաձեի մահվան կապակցությամբ

Խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան իր ցավակցությունն է հայտնում Թամազ Կվաճանտիրաձեի մահվան կապակցությամբ: Կուճավան ցավակցում է մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում վրացի մեծ գիտնական, բանասեր, քաղաքական գործիչ Թամազ Կվաճանտիրաձեի մահվան կապակցությամբ: Նրա ներդրումը վրացերեն լեզվի եւ գրականության, ընդհանրապես գիտության զարգացման գործում անգնահատելի է: Ուշագրավ է Թամազ Կվաճանտիրաձեի աշխատանքը Վրաստանի խորհրդարանում. Նա ուսումնական կենտրոնի ղեկավարն էր, հետագայում՝ յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր:

Խորհրդարանի անունից իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, ընկերներին և համայն Վրաստանին», – ասել է Կախա Կուճավան:

81 տարեկանում մահացել է վրացի գիտնական, բանասեր եւ քաղաքական գործիչ Թամազ Կվաճանտիրաձեն: