Կախա Կուճավա. Չես կարող լրջորեն մեկնաբանել անլուրջ մարդու անլուրջ գործողությունները
Չես կարող լրջորեն մեկնաբանել անլուրջ մարդու անլուրջ գործողությունները: Նրանք, ովքեր հավատում են, թող հավատան, բայց փաստ է, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում չէ, սա կեղծ տեսանյութ է», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան:
Կախա Կուճավան բոլորին հանգստության կոչ է անում:
«Ես կոչ եմ անում բոլորին, առաջին հերթին ձեզ, կեղծ տեղեկություններ չտարածել», – ասել է Կախա Կուճավան:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է:
Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: