Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի կառավարության նիստում շնորհակալություն հայտնեց իր տեղակալ Մայա Բիթաձեին և Դիդուբեի շրջանի գամգեբելի Իրմա Զավրադաշվիլիին:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, երկուսն էլ կշարունակեն աշխատել Վրաստանի խորհրդարանում:
«Մայա Բիթաձեն առաջին իսկ օրվանից ներգրավված էր մեր գործունեության մեջ: Նրա մեծ վաստակն է, որ այսօր քաղաքը գեղեցկանում է և շատ կանաչ տարածքներ են ստեղծվում: Նրա ներգրավմամբ մշակվել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք փաստաթղթեր՝ շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտում: Ինձ համար ցավալի է, երբ այդքան ուժեղ պրոֆեսիոնալ մարդը լքում է մեզ: Նա կշարունակի աշխատել Վրաստանի խորհրդարանում կարևոր ուղղությամբ և կկանգնի մայրաքաղաքի կողքին այնտեղ ընդունված նոր օրինագծերով: Մենք պետք է իրականացնենք շատ բարեփոխումներ, օրենսդրական ուղղությամբ կատարվելու են շատ փոփոխություններ: Շնորհակալություն Մայա Բիթաձեին և ցանկանում եմ հաջողություն մաղթել իրեն:
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Իրմա Զավրադաշվիլիին, որը երկար տարիներ ղեկավարում էր Դիդուբեի շրջանի գամգեոբան: Հաճելի է, երբ Դիդուբեում հանդիպում ես շարքային քաղաքացիներին և նրանք շնորհակալություն են հայտնում Գամգեբելիին և գամգեոբայի աշխատակիցներին իրականացրած աշխատանքների համար: Հաջողություն Իրմային, նա նույնպես կշարունակի աշխատել Վրաստանի խորհրդարանում: Համոզված եմ, որ շատ բաներ կարվեն քաղաքի ուղղությամբ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: