Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Երուսաղեմի քաղաքապետ, Նիր Բարկատի հետ:
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը ընդգծվել է երկկողմ համագործակցության դրական դինամիկան, 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների և տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը:
Երուսաղեմի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Կախա Կալաձեին այցելության համար և հայտնել է պատրաստակամություն, աջակցել քաղաքների միջև համագործակցության խորացմանը: Քաղաքապետը նշել է, որ Վրաստանը Իսրաելի տեսքով ունի լավ բարեկամ և կարևոր է, որ այս դարավոր հարաբերությունները գնալով խորանան:
Հանդիպմանը կողմերը զրուցել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ, այդ թվում զբոսաշրջության և տնտեսական ոլորտներում: Կողմերը համաձայնել են նաև, որ մոտ ապագայում Թբիլիսիում անց է կացվելու վրաց-իսրաելական բիզնես համաժողով:
Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ընդգծել, նոր տեխնոլոգիաների և մունիցիպալ ծառայությունների զարգացման ուղղությամբ, Երուսաղեմի մունիցիպալիտետի փորձի փոխանակման կարևորությունը:
Թբիլիսիի քաղաքապետը Իսրաելում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ միասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan