Կախա Կալաձեն հանդիպել է Երուսաղեմի քաղաքապետի հետ
Կախա Կալաձեն հանդիպել է Երուսաղեմի քաղաքապետի հետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Երուսաղեմի քաղաքապետ, Նիր Բարկատի հետ:

Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը ընդգծվել է երկկողմ համագործակցության դրական դինամիկան, 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների և տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը:

Երուսաղեմի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Կախա Կալաձեին այցելության համար և հայտնել է պատրաստակամություն, աջակցել  քաղաքների միջև համագործակցության խորացմանը: Քաղաքապետը նշել է, որ Վրաստանը Իսրաելի տեսքով ունի լավ բարեկամ և կարևոր է, որ այս դարավոր հարաբերությունները գնալով խորանան:

Հանդիպմանը կողմերը զրուցել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ, այդ թվում զբոսաշրջության և տնտեսական ոլորտներում: Կողմերը համաձայնել են նաև, որ մոտ ապագայում Թբիլիսիում անց է կացվելու վրաց-իսրաելական բիզնես համաժողով:

Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ընդգծել, նոր տեխնոլոգիաների և մունիցիպալ ծառայությունների զարգացման ուղղությամբ, Երուսաղեմի մունիցիպալիտետի փորձի փոխանակման կարևորությունը:

Թբիլիսիի քաղաքապետը Իսրաելում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ միասին: