Կախա Կալաձեն հանդես է գալիս նախաձեռնությամբ, Վակեի զբոսայգում կանգնեցնել Վրաստանի հերոսների հուշահամալիր
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանն առաջարկ ունի Վակեի այգում կանգնեցնել Վրաստանի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
Այս մասին նա խոսել է սոցցանցում տեսամիացման ժամանակ։
Կախա Կալաձեի խոսքով, Վակեի զբոսայգին պատմական նշանակության վայր է, հետևաբար, նման հուշարձանի կազմակերպումը առաջին հերթին կարևոր է մեր հերոսների հարգանքի և նրանց հոգիների անմահության համար։
«Վակեի զբոսայգում վերականգնողական լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել, սակայն, հաշվի առնելով քաղաքի համար դրա պատմական նշանակությունը, պահպանվել է այգու հիմնական հայեցակարգը։ Տասնամյակներ շարունակ այս տարածքը ոչ միայն ծառայել է որպես հանգրվան մարդկանց համար հանգստանալու, այլ նաև որպես համազգային նշանակության իրադարձությունների հետ կապված միասնության տարեգրություն: Մենք առաջարկ ունենք այգու տարածքում կազմակերպել Վրաստանի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որը կարևոր է մեր հերոսների հարգանքի և նրանց հոգիների անմահության համար։ Միևնույն ժամանակ, այն կդիտարկի պատմական էքսկուրսիա և պատմական իրադարձությունների հետ կապված տեղեկատվություն կտրամադրի մեր քաղաքացիներին և Թբիլիսիի հյուրերին», – ասել է Կախա Կալաձեն:
Կախա Կալաձեն հասարակությանը կոչ է արել ակտիվ լինել և նշել է, որ այս նախագծի իրականացմանը կներգրավվեն ոլորտի մասնագետներ, կանցկացվեն հանդիպումներ, քննարկումներ և դրանից հետո կորոշվի, թե ինչպիսի հուշարձան է պատրաստվելու։
«Այդ նպատակով կհայտարարվի մրցույթ և բոլոր շահագրգիռ անձինք կկարողանան համապատասխան առաջարկ ներկայացնել։ Շատ լավ կլիներ, որ հասարակությունը, ոլորտի մասնագետները ներգրավվեին։ Նաև, կարևոր կլինի լսել նրանց կարծիքը, և կարծում եմ, որ շատ լավ բան կարվի։ Ինչ վերաբերում է մեր հերոսներին, ապա ապագա սերունդները պետք է ավելին գիտենա: Զարմանալի պատմություններ կան նրանց մարտական ոգու, անձնազոհության մասին»,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետը։
Նրա խոսքով, հուշարձանը հնարավոր կլինի կազմակերպել Վակեի պուրակի վերականգնման աշխատանքների երկրորդ փուլի շրջանակներում, որը ներառում է կենտրոնական շատրվանի և կասկադի վերականգնումը։
Միաժամանակ, տեսամիացման ժամանակ փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայան նշել է, որ Վրաստանի հերոսների հուշարձանի տեղադրման գործընթացում անհրաժեշտ կլինի օգտագործել այն օրինակները, որոնք կան աշխարհում։
«Աշխարհում մենք դրա շատ լավ օրինակներ ունենք, որոնք կարող ենք օգտագործել: Բացի այդ, հիմնական գաղափարներից մեկն այն է, որ դա ժամանակատար չի լինի: Մեր պատմությունը լի է նմանատիպ իրադարձություններով ու անհատականություններով։ Լավագույն հուշարձանը ստանալու համար անհրաժեշտ է համայնքի ներգրավվածությունը: Այն չպետք է լինի պարզապես հուշարձան և պետք է ունենա պատմական բնույթ»,- ասել է Անդրիա Բասիլայան։