Կախա Կալաձեն այսօր այցելել է Լիլոյի շուկա
Կախա Կալաձեն այսօր այցելել է Լիլոյի շուկա

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր այցելել է Լիլոյի շուկա: Նա ուսումնասիրել է տոնական լուսավորության և խաղալիքների բաժինը:

Կալաձեն բնակչությանը կոչ է արել զարդարել պատուհանները և պատշգամբները:

«Մենք սկսել ենք հետաքրքիր ակցիա՝ ստեղծենք միասին Նոր տարի, միասին զարդարենք մեր մայրաքաղաքը և մեր բնակչությանը խնդրում ենք, ով որքան հնարավորություն ունի, ներգրավվի այս ակցիային և միասին զարդարենք մեր պատուհանները, պատշգամբները: Հնարավորինս պատրաստվենք Ամանորի համար»,- հայտարարել է Կալաձեն: