Կախա Կալաձե. Ոչ ոք չի վիրավորել Կառլ Հարցելին, մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը
Կախա Կալաձե. Ոչ ոք չի վիրավորել Կառլ Հարցելին, մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը

Ոչ ոք չի վիրավորել Կառլ Հարցելին, մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կախա Կալաձեին լրագրողները հարցրել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի այսօրվա հայտարարության մասին, որտեղ Դեգնանը նշում է. «Ես իսկապես ցնցված էի՝ լսելով դեսպան Հարցելի մասին այս մեկնաբանությունները: Սա նման անհարգալից վերաբերմունք է մի մարդու նկատմամբ, ով չորս տարի այդքան տքնաջան աշխատել է Վրաստանի եվրոպական ապագայի համար»։

Կալաձեի խոսքով՝ ցանկացած մարդ հնարավորություն ունի արտահայտելու իր կարծիքը։

«Չեմ կարող ասել, թե նա ինչ նկատի ունի քննադատություն ասելով։ Մարդիկ իրենց կարծիքն են հայտնել։ Գլխավորն այն է, որ այս ամենը լինի քաղաքավարության սահմաններում։ Ցանկացած մարդ հնարավորություն ունի իր կարծիքն արտահայտել ցանկացած մարդու մասին»,- ասել է Կախա Կալաձեն։