Կախա Կալաձե. Ուղերձում ուշադրություն է հատկացվում թմրաքաղաքականությանը, որն անչափ զգայուն և կարևոր ուղղություն է
Կախա Կալաձե. Ուղերձում ուշադրություն է հատկացվում թմրաքաղաքականությանը, որն անչափ զգայուն և կարևոր ուղղություն է

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնը շնորհավորել է Սամեբայի աթոռանիստ տաճարից:

«Այսօրվա տոնի կապակցությամբ շնորհավորում եմ համայն Վրաստանին, բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր նշում են Սուրբծննդյան տոնը, տոն, որը կյանքի, սիրո, բարության, հույսի տոն է և մենք մեր էությամբ, մեր հավատքով, մեր կյանքի օրենքով պետք է ընտրենք ուղին, որը փրկչի ուղին է»,- նշել է Կախա Կալաձեն:

Կախա Կալաձեն գնահատել է պատրիարքի Սուրբծննդյան ուղերում թմրաքաղաքականության առնչությամբ արված կարծիքները և խոսել առողջ ապրելակերպի նշանակության մասին:

«Ուղերձում ուշադրություն է հատկացվում թմրաքաղաքականությանը: Սա անչափ զգայուն և կարևոր ուղղություն է: Ես պատրաստ եմ, երոտասարդների հետ միասին ներգրավվեմ այս գործին և ժողովրդականացնեմ առողջ ապրելակերպին»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը: