Կախա Կալաձե. Վերջին տարիներին կարևոր քայլեր են ձեռնարկվել, բայց մարտահրավերները դեռ մնում են, որոնք պատշաճ արձագանքի կարիք ունեն

13:13, 01.06.2021

Վերջին տարիներին կարևոր քայլեր են ձեռնարկվել, բայց մարտահրավերները շարունակում են մնալ, որոնք պատշաճ պատասխանների կարիք ունեն, – ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն` կոռուպցիայի մասին լրագրողների հարցին ի պատասխան:

Ըստ Կալաձեի, խնդիրները ոչ միայն Վրաստանում են, այլ բոլոր երկրներում:

«Չեք կարող անվանել որևէ երկիր, որտեղ խնդիրներ չկան: Հետևաբար, իհարկե, Վրաստանում ամեն ինչ չէ, որ կատարյալ է: Կան խնդիրներ, կան մարտահրավերներ, որոնց անհրաժեշտ է պատշաճ արձագանք, և դրա համար է իշխանությունը, դրա համար են փորձագետները, որպեսզի խոսեն այդ մարտահրավերների և դրանց լուծման ուղիների մասին: Չկա մի պետություն, որտեղ ամեն ինչ կատարյալ լինի: Մենք զարգացող երկիր ենք, վերջին տարիներին բոլոր ուղղություններով կարևոր քայլեր են ձեռնարկվել, բայց մարտահրավերներ են մնում, որոնք պատշաճ արձագանքի կարիք ունեն», – ասաց Կալաձեն:

Նմանատիպ