Կախա Կալաձե. Թբիլիսին ունի Եվրոպայի ամենականաչ քաղաքներից մեկը դառնալու մեծ ներուժ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սոցիալական ցանցում գրում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մայրաքաղաքում տնկվել է 91 471 ծառ և թուփ, ինչպես նաև, ավելի քան մեկ միլիոն տարբեր սորտի սեզոնային ծաղիկ:
Կալաձեն նշում է, որ Թբիլիսին ունի Եվրոպայի ամենականաչ քաղաքներից մեկը դառնալու մեծ ներուժ:







