Կախա Կալաձե. Շնորհավորում եմ մեր սիրելի պատրիարքին ծննդյան օրվա առթիվ, նա մեծ դեր ունի վրաց ուղղափառ եկեղեցու ամրապնդման գործում

18:59, 04.01.2025

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդին ծննդյան օրվա առթիվ։

Կալաձեի խոսքով, Իլիա Երկրորդի դերը մեծ է երկրի զարգացման և ազգի հոգևոր կյանքում։

«Շնորհավորում եմ մեր ամենասիրելի կաթոլիկ պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին ծննդյան օրվա առթիվ։ Մեծ է Իլիա Երկրորդի դերը վրաց ուղղափառ եկեղեցու ամրապնդման, երկրի զարգացման, վրաց ազգի հոգեւոր կյանքում։ Վրաց ժողովրդի անսահման սերը պատրիարքի նկատմամբ եւս մեկ վկայություն է այն արժանիքների, որ Սրբազնագույնը արել է ազգի ու երկրի համար։ Իլիա Երկրորդին մաղթում ենք առողջություն և երկարակեցություն՝ ի շահ Վրաստանի»,- գրել է Կալաձեն սոցցանցում։

Նմանատիպ