Կախա Կալաձե. Նախկին ձիարշավարանի տարածքում կենտրոնական զբոսայգու կազմակերպման նախագիծն աստիճանաբար կավարտվի, ստույգ ժամկետը կհայտարարվի մոտ ապագայում
Կախա Կալաձե. Նախկին ձիարշավարանի տարածքում կենտրոնական զբոսայգու կազմակերպման նախագիծն աստիճանաբար կավարտվի, ստույգ ժամկետը կհայտարարվի մոտ ապագայում

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, աշխատանքներ են տարվում նախկին ձիարշաավարանի տարածքում կենտրոնական զբոսայգու կազմակերպման նախագծի վրա։

Նրա խոսքով, առաջիկայում հանրությանը հայտնի կդառնա ձիարշաավարանի տարածքի համար նախատեսված կենտրոնական զբոսայգու կազմակերպման նախագիծը կոնկրետ ժամկետը:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նախագծում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Մենք հանրությանը ցույց տվեցինք, թե ինչ փոփոխություններ են կատարվել։ Նախագիծը փուլ առ փուլ կավարտվի, և մոտ ապագայում ես ձեզ կասեմ, թե երբ է ավարտվելու: Դուք գիտեք, որ այդ աշխատանքները իրականացնում է «Քարթուն» և առանց որևէ հարկի, նվեր են տալիս Վրաստանին»,- ասել է Կախա Կաալձեն։