Սողանքների պատճառով Ճաբա Ամիրեջիբ մայրուղում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

13:40, 07.05.2024

 

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ Ճաբա Ամիրեջիբի մայրուղու վրա, որտեղ ընթանում են քարքարոտ լանջի ամրացման աշխատանքները, հորդառատ անձրևների պատճառով փլուզվել է գրունտային զանգվածը։

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ կախված իրավիճակից, այսօր մինչև ժամը 18:00-ն ամբողջությամբ սահմանափակվելու է Ճաբա Ամիրեջիբի մայրուղու թունելից՝ Թամարաշվիլի փողոցի ուղղությամբ։

«Սահմանափակման ժամանակահատվածում մեքենաները կկարողանան շարժվել Կակուցա Չոլոկաշվիլի մայրուղով, Սուլխան Ցինցաձեի և Միխեիլ Թամարաշվիլի փողոցներով»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Նմանատիպ