Գյուղատնտեսական շուկաները կունենան աշխատանքը շարունակելու հնարավորություն, սակայն անհրաժեշտ կլինի հաշվի առնել այն հանձնարարականը, որի մասին խոսվում է վերջին օրերին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի եթերում:
«Այսօր բնապահպանության և գյուղատնտեսության նախարարը ծավալուն խոսել է այն հարցի վերաբերյալ, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, ինչ պետք է անեն այնտեղ աշխատող մարդիկ, ինչպես պետք է լինի պաշտպանված նրանց անվտանգությունը և գնորդների առողջության անվտանգությունը: Պետք է իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ, անցկացվեն ախտահանիչ աշխատանքներ, պետք է պաշտպանված լինի հեռավորությունը»,- հայտարարել է Կախա Կալաձեն: