Կախա Կալաձե – Ցավոք, ֆուտբոլում երբեմն նման գործողություններ լինում են երկրպագուների կողմից, վրացական իրավապահ կառույցները գործել են օրենքին համապատասխան, պաշտպանել են այլ քաղաքացիների անվտանգությունը

12:59, 27.11.2026

Ցավոք, ֆուտբոլում երբեմն նման գործողություններ լինում են երկրպագուների կողմից, ես առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում, – այսպես է գնահատել մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Բաթումիում թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» ակումբների միջև կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած բախումը։

Կախա Կալաձեի խոսքով՝ Վրաստանի իրավապահ կառույցները գործել են օրենքին համապատասխան և պաշտպանել են այլ քաղաքացիների անվտանգությունը։

«Ցավոք, ֆուտբոլում լինում են երկրպագուների կողմից այսպիսի գործողություններ։ Ես առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում։ Եղել են ագրեսիվ խմբեր, հնարավոր է՝ նաև սադրանքներ, սակայն մեր համապատասխան գերատեսչությունները գործել են օրենքի շրջանակում և պաշտպանել են այլ քաղաքացիների անվտանգությունը։

Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք երկրպագուների կողմից այսպիսի գործողություններ, ցավոք, ֆուտբոլում դա լինում է, այդ թվում նաև եվրոպական երկրներում։ Եվրոպայի առաջնությունների ժամանակ կարող ենք բազմաթիվ նման օրինակներ բերել։ Ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «Բեշիկթաշի» և «Հապոել Բեեր Շևայի» հանդիպման կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշված է, որ «Վրաստանի տարածքում Վրաստանի օրենսդրության պահանջների պահպանումը պարտադիր է բոլոր անձանց համար՝ անկախ նրանց քաղաքացիությունից կամ ազգությունից»։ Ինչպես նաև, ՆԳՆ-ի տվյալներով, Բաթումիում երկրպագուների կողմից իրականացված բռնի գործողությունների հետևանքով վիրավորվել է ՆԳՆ-ի երեք աշխատակից, անօրինական գործողությունների համար ձերբակալվել է 16 անձ։

Նմանատիպ