Աբբաս Արաղչի – Քուվեյթում անօդաչուի հետ կապված միջադեպը նման է պատերազմի համար նախապես պատրաստված սցենարի
Քուվեյթում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը նման է պատերազմի համար նախապես պատրաստված սցենարի, – այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին նշել է, որ միջադեպը քննարկել է իտալացի և քուվեյթցի գործընկերների հետ։
Նա ցավակցություն է հայտնել Իտալիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ և մեկ անգամ ևս հաստատել Թեհրանի պատրաստակամությունը՝ համագործակցելու երկու երկրների կառավարությունների հետ փաստերը պարզելու և միջադեպի պատճառը հասկանալու նպատակով։
«Միջադեպը կասկածելի է և նման է պատերազմի համար նախապես պատրաստված սցենարի։ Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի և Իտալիայի հետ՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար», – ավելացրել է Արաղչին։