Կախա Կալաձե. Ա և Բ կարգերի տաքսիստները կստանան օգնություն, որպես ինքնազբաղ անձինք
Կախա Կալաձե. Ա և Բ կարգերի տաքսիստները կստանան օգնություն, որպես ինքնազբաղ անձինք

Ա և Բ կարգերի տաքսիստները կստանան օգնություն, որպես ինքնազբաղ անձինք,- այդ մասին իր Facebook-յան էջում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ըստ Կալաձեի, օգնություն ստանալու համար՝ քաղաքացիները կարճ տեքստային հաղորդագրություններ կստանան:

«Ես կցանկանայի իմանաք, որ Ա և Բ կարգեր ունեցող տաքսիստները, որպես ինքնազբաղ անձինք, անպայման կստանան այն օգնությունը, որը քննարկվել է վերջին երկու օրերի ընթացքում: Թե ինչպես պետք է գործեն և ինչ լրացուցիչ հաստատող փաստաթղթեր ներկայացնեն, այսօր Ֆինանսների նախարարության աշխատակիցները խոսեցին դրա մասին, այնուամենայնիվ, մենք էլ կարձ հաղորդագրություններ կուղարկենք բոլորին, և նրանք կունենան լիարժեք տեղեկատվություն այն մասին, թե ինչպես պետք է գործեն», – ասաց Կախա Կալաձեն: