Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել հերթական չարտերային չվերթը Ամստերդամից, որը Թբիլիսի է տեղափոխել 136 ուղևորի: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:
«Տեղեկությունը կոմերցիոն չարտերային չվերթների մասին, որը համաձայնեցված է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հետ, տեղադրված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի գործակալության կայքերում:
Ցանկացած փոփոխություն, անմիջապես կպատկերվի վերոնշյալ կայքերում, ինչը թույլ կտա ուղևորներին պլանավորել իրենց ուղևորությունները:
Իր հերթին, քաղաքացիական ավիացիայի գործակալությունը առաջնորդվում է Վրաստանի կառավարության որոշումների համապատասխան, որի նպատակը համավարակի տարածման կանխարգելումն է և երկրում համավարակաբանական լավ իրավիճակի պահպանումը»,- ասվում է հայտարարության մեջ: