Կատալոնիայում, երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է մեկ մարդ, 40-ը՝ ծանր վիրավորվել
Կատալոնիայում, երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է մեկ մարդ, 40-ը՝ ծանր վիրավորվել: Այս մասին տեղեկություն է տարածում արտասահմանյան մամուլը:
Վթարի ժամանակ գնացքում գտնվում էր 150 մարդ:
Դժբախտ պատահարի պատճառ է դարձել հավանաբար սողանքը: Գնացքը դուրս է եկել ռելսերից:
Ոստիկանության տեղեկությամբ, ուղևորատար գնացքը շարժվում էր Տերասա քաղաքից Մանրեսասի ուղղությամբ: