Կասեցված է Թբիլիսիի Մախալդիանի փողոցի հրդեհը
Կասեցված է Թբիլիսիի Մախալդիանի փողոցի հրդեհը

Կասեցված է Թբիլիսիի Վախթանգ Մախալդիանի փողոցի տների հրդեհը:

Տեղում մոբիլիզացված էր Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ ծառայության մոտ 70 հրշեջ-փրկարար և 15 հրդեհաշիջման սարքավորում:

Մարդիկ տարհանվել են մոտակա տներից: Հրդեհը տարածվել է չորս բնակելի տան վրա: Հրդեհից ոչ ոք չի տուժել:

Օգնություն ցուցաբերելու համար Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության 15 խմբի հետ դեպքի վայրում են գտնվում Ներքին գործերի նախարարության պարեկային և կրիմինալ ծառայության անձնակազմերը, ինչպես նաև շտապ բուժօգնության խմբերը:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան