Կարծում եմ, Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությունը էլ ավելի մեծ շարժառիթ կլինի երիտասարդների համար, սովորեն և հասնեն հաջողության. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, սոցիալական ցանցում հերթական անգամ արձագանքել է ուսանողների սոցիալական աջակցության ծրագրին և կոչ արել երիտասարդներին, ծանոթանալ ծրագրի պահանջներին, գրանցվել և օգտագործել քաղաքապետարանի ֆինանսավորումը:
Կախա Կալաձեի պարզաբանմամբ, ծրագիրը նախատեսում է ֆինանսավորում ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի համար:
Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին, ուսանողների սոցիալական աջակցության ծրագրի կարևորությունը ամփոփել է, ծրագրի շահառու Բայա Սեխնիաշվիլին:
«Այս տարի առաջին անգամ ինձ հնարավորություն տրվեց մասնակցելու այս ծրագրին, և դա ինձ համար շատ բան է նշանակում: Դա նշանակում է, որ ես ավելի շատ շարժառիթ ունեմ հաջողակ ուսանող լինելու համար: Խոստանում եմ, այն, ինչ դուք հիմա անում եք, ձեզ կվերադարձվի», – ասել է Բայա Սեխնիաշվիլին:
Մայրաքաղաքի քաղաքապետը խոսել է նաև փոքր ու միջին ռեստորանային բիզնեսի ֆինանսական աջակցության ծրագրի մասին, որն այսօր մեկնարկել է Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների արդյունքում չափանիշները, որոնք ֆինանսական օգնություն ստանալու համար պետք է բավարարեն օբյեկտները, տեղադրվել է Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին, ովքեր բանակցությունների մեջ էին ռեստորանային բիզնեսի հետ, և ասաց, որ ծրագրից շատ ընկերություններ կշահեն:
Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը: