Կարողեմ խաղալ ևս 6-7 տարի. Հենրիխ Մխիթարյան
Ազգերի լիգայի C2 խմբում Վրաստանի հավաքականի մրցակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է ֆուտբոլ խաղալ ևս 6-7 տարի,- այս մասին հայ ֆուտբոլիստը հայտարարել է սերիա «ա»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», նա «Ռոմա» է տեղափոխվել մեկ տարվա վարձակալությամբ: Համավարակի պատճառով Մխիթարյանը թիմի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև մրցաշրջանի ավարտը:
«Ցավոք, այս մրցաշրջանում բաց թողեցի կարևոր հանդիպումներ, սակայն հիմա ուրախ եմ, որ վերադառձել եմ խաղադաշտ: Ես լավ մարզավիճակում եմ և ինձ հիանալի եմ զգում: Ես ուզում եմ խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ առողջությունս թույլ է տալիս: Կարծում եմ, որ կկարողանամ դա անել ևս 6-7 տարի»,- ասել է Մխիթարյանը:
Ըստ հռոմեական ակումբի մամուլի ծառայության, «Ռոմա»-ն Հայաստանի հավաքականի առաջատարի հետ նախապես պայմանավորվել է, որ վարձակալությունը կշարունակվի մրցաշրջանի ավարտից հետո ևս մեկ տարով: