Դեռևս պարզ չէ, թե որտեղ կկայանա Հայաստան-Վրաստան հանդիպումը, քանզի ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Եվրևանում կայանալիք մեկ հանդիպում
Դեռևս պարզ չէ, թե որտեղ կկայանա Հայաստան-Վրաստան հանդիպումը, քանզի ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Եվրևանում կայանալիք մեկ հանդիպում

Հոկտեմբերի 8-ին Բելառուսի դեմ անցկացվելիք կարևորագույն խաղից հետո, ըստ ծրագրի, մեր ազգային հավաքականը երեք օր անց պետք է Հայաստանի հավաքականին հանդիպի Երևանում:

Ղարաբաղում ծայրաստիճան լարված իրավիճակի ֆոնին, ավելի կասկածելի է դառնում, որ ֆուտբոլային միջազգային հանդիպումը անցկացվի ռազմական հակամարտությանը մասնակից երկրում:

Վաղը՝ հոկտեմբերի 7-ին, Երևանում պետք է անց կացվեր ընկերական հանդիպում՝ Հայաստանի ազգային հավաքականի և Ալբանիայի հավաքականի միջև, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով ՝ ՈՒԵՖԱ-ն որոշել է չեղյալ հայտարարել հանդիպումը:

«Հայաստանի և Ալբանիայի միջև ընկերական հանդիպումը, որը նշանակված էր հոկտեմբերի 7-ին, հետաձգվել է:

Որոշումն ընդունվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով: ՈՒԵՖԱ-ն հետևում է իրավիճակին և Հայաստան-Վրաստան հանդիպման կապակցությամբ կհայտարարի համապատասխան որոշման մասին», – հայտնում է Հայաստանի ֆուտբոլի դաշնությունը: