Կարմրուկի պատվաստումը անվճար կլինի Վրաստանի ցանկացած քաղաքացու համար
Կարմրուկի վակցինան անվճար կլինի Վրաստանի ցանկացած քաղաքացու համար:
Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, համապատասխան հրամանը հաստատվելու է կառավարության այսօրվա նիստին:
Մինչ այս, վակցինացումն անվճար էր միայն մինչև 40 տարեկան քաղաքացիների համար:
Դրա հետ մեկտեղ, կառավարության նիստին քննարկելու են կարմրուկի համաճարակային պայթյունի դեմ համալիր միջոցառումների հարցը: Չի բացառվում, որ վակցինացումը դառնա պարտադիր: