Կառլսենը և Կարուանան խաղացել են յոթերրորդ ոչ ոքին
Կառլսենը և Կարուանան խաղացել են յոթերրորդ ոչ ոքին

Լոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի և հավակնորդ Ֆաբիանո Կարունայի միջև: Տեղի է ունեցել 7-րդ հանդիպումը և կրկին գրանցվել է ոչ ոքի: Սպիտակ ֆիգուրներով խաղում էր նորվեգացի գրոսմայստերը: Հանդիպումը ընթացել է Կառլսենի փոքր առավելությամբ, սակայն չեմպիոնը կրկին չի կարողացել օգտագործել իր շանսը և արդյունքում 41-րդ քայլին պայմանավորվել են գրանցել ոչ ոքի:

Հիշեցնենք, որ այս պահին հաշիվը 3.5:3.5 է: ՈՒթերրորդ հանդիպումը տեղի է ունենալու այսօր: Սպիտակ խաղաքարերով հանդես է գալու Կարուանան:

Մրցաշարը անց է կացվում դասական 12 հանդիպումից: Չեմպիոն է դառնում այն շախմատիստը, որը առաջինը կհավաքի 6,5 միավոր: