Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը բանտում ֆուտբոլ խաղալիս ստացել է վնասվածք և կարող է բաց թողնել մինչև 3 շաբաթ։
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այցելել էր ազատազրկված եղբորը, որը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել ինկասատորների վրա հարձակվելու համար։ Բանտում Տևեսը ֆուտբոլ է խաղացել բանտարկյալների հետ, որոնցից մեկը նրան վնասվածք է հասցրել։
Արգենտինական մեկ այլ աղբյուր՝La Nacion-ը, հերքել է այդ լուրերը, սակայն պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն այս տարվա հունվարին չինական «Շանհայ Շենհուայից» էր վերադարձել «Բոկա Խունիորս»։ Նախկինում նա հանդես է եկել նաև բրազիլական «Կորինտիանսում», անգլիական «Վեստ Հեմում», «Մանչեսթեր Սիթիում», «Մանչեսթեր Յունայթեդում» և Թուրինի «Յուվենտուսում»: Արգենտինայի ազգային հավաքականում 34-ամյա Տևեսն անցկացրել է 76 խաղ և խփել 13 գոլ:
Հեղինակ -
Edgar Barsegyan