Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը խոսում է Եվրամիության կողմից Վրաստանին աջակցության մասին: Եվրամիության ներկայացուցչության աշխատակցի, Միկոլայ Բեկասիակի հետ հարցազրույցում, Կառլ Հարցելը պարզաբանում է, թե ինչին է օգտագործվելու Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսավորումը և ինչպես է Եվրամիությունը ապահովելու դրա պատշաճ օգտագործումը:
«Համաճարակի տարածվելուն պես Եվրամիությունն ու եվրոպական թիմը կարողացան «կովիդ 19»-ի դեմ պայքարում Վրաստանի համար կենտրոնացնել 1,5 միլիարդ լարի: Այս գումարի գրեթե 2/3-ը ներկայացված է դրամաշնորհի տեսքով, իսկ մնացածը վարկի, առավելագույն հնարավոր զեղչով: Հպարտությամբ կարող եմ ասել, որ սա մեկ շնչի հաշվով Եվրամիության օժանդակության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհի ցանկացած օտարերկրյա պետության համար, ինչը արտացոլում է ներկայիս ճգնաժամի պայմաններում Եվրամիության ուժեղ համերաշխությունը Վրաստանի նկատմամբ:
Մեր օգնությունը հիմնականում բաշխվելու է չորս բնագավառներում. Գումարի կեսից ավելին կուղղվի «կովիդ 19»-ի ճգնաժամը հաղթահարելու Վրաստանի կառավարության ջանքերի ուժեղացմանը: Ներառյալ հակաճգնաժամային տնտեսական ծրագրի իրականացմանը և կառավարության պատշաճ գործունեության ֆինանսական ապահովումը: Այդ նպատակով մենք արդեն փոխանցել ենք Վրաստանին 100 միլիոն եվրոյի վարկի մեծ մասը»,- հարցազրույցում ասել է Կառլ Հարցելը:
Նրա խոսքով, Եվրամիության աջակցությունն ուղղակիորեն ուղղված է Վրաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը:
«Տրամադրվում են բժշկական սարքավորումներ, ինչպիսիք են շնչառական սարքեր, բժշկական շնչադիմակներ և բժշկական անձնակազմի վերապատրաստում: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում խոցելի խմբերին ՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, բռնի տեղահանվածներ, ընտանեկան բռնության զոհեր, որոնք հատկապես տուժել են այս ճգնաժամի ընթացքում: Այս ոլորտում մենք ուժեղացնում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք անմիջական աջակցություն են ցուցաբերում մարդկանց այս խմբերից յուրաքանչյուրին:
Բացի այդ, մեր հատուկ ջանքերն ուղղված են տնտեսական կայունությանն ու տնտեսության վերականգնմանը աջակցելուն, ինչը դեռ երկար ժամանակ կմնա հիմնական մարտահրավերներից մեկը: Մենք հատկացրել ենք գրեթե 250 միլիոն լարի ՝ բիզնեսի համար վարկերի հասանելիության, ինչպես նաև Վրաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, զբոսաշրջության և մասնագիտական կրթության ոլորտների համար դրամաշնորհներ տրամադրելու համար: Մենք այդ նպատակները դրել ենք մեր առջև և աշխատում ենք դրանք իրականացնել», – հայտարարել է Եվրամիության դեսպանը:
Դեսպանի խոսքով, համավարակի առաջին օրերից նրանք սկսել են աշխատել Վրաստանի կառավարության հետ և համատեղ առաջնահերթություններ են նախանշել համավարակի դեմ պայքարի համար:
«Պետք է ասեմ, որ մեր աշխատանքը հաջող է: Այդ թվում, հակաճգնաժամային տնտեսական ծրագրի նպատակները որոշելու առումով: Մենք որոշ միջոցներ կձեռնարկենք, ապահովելու այս ծրագրի կատարման և ծրագրին հատկացված միջոցների ծախսերի պատշաճ մոնիտորինգը: Մենք աշխատում ենք արժույթի միջազգային հիմնադրամի, հասարակական կազմակերպությունների և Վրաստանի պետական աուդիտի գրասենյակի հետ` համապատասխան մոնիտորինգ իրականացնելու համար: Առանձին դեպքերում մենք հստակ սահմանում ենք, թե ինչի վրա պետք է ծախսվեն մեր գումարները: Օրինակ, «կայունության բարելավման մասին համաձայնագրում» սահմանված ունենք հատուկ նպատակներ, ինչպիսիք են առնվազն 70 000 ընտանիքի լրացուցիչ նպատակային սոցիալական օգնության տրամադրումը, առնվազն 30 000 ձեռնարկությունների կողմից անձնակազմի պահպանումը հեշտացնելու և հիվանդանոցներին առնվազն 150 վերակենդանացման մահճակալ տրամադրելու մասին: Դրանք շատ հատուկ նպատակներ են և այս ամենը հաշվի առնելով ՝ վստահ եմ, որ մենք արդեն ունենք վերահսկման բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք հետագայում կօգտագործենք»,- հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպանը:
Նրա խոսքով, համավարակի դեմ պայքարում իրենք անմիջականորեն համագործակցում են առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Ըստ Հարցելի, միասին Վրաստանին արդեն փոխանցվել է շուրջ երկու միլիոն միավոր բժշկական սարքավորում, այդ թվում ՝ անձնական պաշտպանության սարքավորումներ, բժշկական շնչադիմակներ, հատուկ հագուստ և այլն:
«Բացի այդ, այնպիսի բժշկական սարքավորումները, ինչպիսիք են շնչառական սարքերը, ինչը շատ կարևոր է: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա օգնության ևս մեկ մեծ խմբաքանակ, որին ես անհամբեր սպասում եմ:
Մենք փորձում ենք օգնել ուղղակիորեն համավարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող անձանց: Մեր օգնությունը բաժանվում է Վրաստանի իննը լաբորատորիաների, արտակարգ իրավիճակների համակարգման և ամհետաձգելի օգնության կենտրոնի վրա, ինչպես նաև շտապօգնության անձնակազմի ավելի քան 4000 վարորդներին և բժիշկներին ՝ իրենց գործառույթներում օգնելու համար: Բացի այդ, մենք կազմակերպում ենք դասընթացներ անվտանգ աշխատանքային կանոնների, սթրեսի կառավարման և այլ նմանատիպ հարցերի վերաբերյալ, ինչը շատ կարևոր է, քանի որ բոլորս գիտենք, թե ինչ ծանրաբեռնվածություն, հաճախ նույնիսկ իրենց կյանքի վտանգի տակ դնելով, այդ մարդիկ ստիպված են աշխատել և բոլորը արժանի են մեծ աջակցության մեր կողմից»,- ասել է Կառլ Հարցելը: