Կառլ Հարցելը հանդիպել է խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, Մակա Բոճորիշվիլիի հետ
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Մակա Բոճորիշվիլիի հետ:
Ինչպես հանդիպումից հետո նշել է Մակա Բոճորիշվիլին, Եվրաինտեգրման հանձնաժողովը շատ կարևոր դեր է խաղում Վրաստան-Եվրամիութուն հարաբերությունների մեջ:
«Ես քիջ առաջ հանդիպել եմ Եվրաինտեգրման հանձնաժողովի նոր նախագահի հետ, որին ես գիտեմ Բրյուսելից: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա շնորհավորելու նրան պաշտոնը զբաղեցնելու առթիվ: Սա շատ կարևոր հանձնաժողով է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների համար: Մենք շատ սերտ կաշխատենք այս հանձնաժողովի հետ: Օրակարգում կան տարբեր հարցեր: Շուտով տեղի կունենա Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի նիստը, որը կարևոր կլինի հաջորդ տարվա օրակարգի մշակման համար, և մենք կլսենք կառավարության նոր առաջադրանքները, ինչպես նաև խորհրդարանի օրակարգի մասին, որում Մական կարևոր դեր կխաղա: Ես ուրախ էի հանդիպել նրա հետ», – ասել է Կառլ Հարցելը: