Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը գտնվում է Ծղալտուբոյում, որտեղ հանդիպել է Վրաստանի տարածաշրջանների համար Եվրամիության կողմից իրականացրած աջակցության ներկայացման նպատակով, 2020 թվականին ստեղծված Ծղալտուբոյի տեղական զարգացման խմբի անդամներին:
Հանդիպումն անց է կացվել Սպիտակ քարանձավի տարածքում:
Բացի այդ, դեսպան Հարցելը հանդիպել է նաև տեղացիների հետ, որոնք ֆինանսավորում են ստացել Եվրամիությունից: Նրանք ներկայացրել են սեփական արտադրանքը՝ մեղր, գինի, հաց, թեքայից պատրաստած իրեր և այլն:
Ծղալտուբոյի տեղական զարգացման խմբում միավորված է 230 մարդ: Այն Վրաստանում Եվրամիության կողմից Վրաստանին աջակցող տեղական զարգացման 12 խմբերից մեկն է: