Կառլ Հարցել. Յուրաքանչյուր քայլով, որը ծառայում է բանակցությունների դուռը փակելուն, ելք գտնելն ավելի բարդ է դառնում
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հայտարարությամբ, ելք գտնելն ավելի ու ավելի բարդ է դառնում յուրաքանչյուր այնպիսի քայլից հետո, որը ծառայում է բանակցությունների դուռը փակելուն:
«Յուրաքանչյուր քայլով, որը ծառայում է բանակցությունների դուռը փակելուն, ելք գտնելն ավելի բարդ է դառնում: Ուստի բոլորի համար ակնհայտ է, որ այժմ անչափ կարևոր է ժամանակը»,- հայտարարել է Կառլ Հարցելը:
Ինչ վերաբերում է կուսակցական ցուցակների չեղարկման հետ կապված հնչեցված հարցերին, Եվրամիության դեսպանը պատասխանել է, որ այդ առնչությամբ գնահատական չի տա:
«Դրա վերաբերյալ գնահատական չեմ տա: Ես կողմերի միջև միջնորդ եմ և ոչ՝ դատավոր»,- նշել է Հարցելը: