Կառլ Հարցել. Եվրամիությունը տարբեր դերակատարների միջոցով ակտիվորեն ներգրավված է Վաժա Գափրինդաշվիլու անօրեն ձերբակալության գործին
Եվրամիությունը տարբեր դերակատարների միջոցով ակտիվորեն ներգրավված է Վաժա Գափրինդաշվիլու անօրեն ձերբակալության գործին,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Նրա խոսքով, Եվրամիությունն ապագայում ևս կշարունակի ճնշումը, քանի որ սա շատ կարևոր հարց է:
Ցավոք, սա առանձին դեպք չէ, այլ սուր իրավիճակի մի մասն է: Իրավիճակի, որի ականատեսն ենք վերջին մի քանի ամսվա ընթացքում: Ուստի մենք պետք է շարունակենք փորձել լուծել այս խնդիրը, քանի որ սա շատ բացասական ազդեցություն է ունենում մարդասիրական և մարդու իրավունքների հարցերի վրա»,- հայտարարել է Հարցելը: