Կառլ Հարցել - Ես դեռ անկեղծորեն հավատում եմ, որ հնարավոր կլինի համաձայնության գալ
Կառլ Հարցել - Ես դեռ անկեղծորեն հավատում եմ, որ հնարավոր կլինի համաձայնության գալ

Ես դեռ անկեղծորեն հավատում եմ, որ հնարավոր կլինի համաձայնության հասնել, – այս մասին Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է իշխանության և ընդդիմության միջև բանակցային գործընթացի մասին:

Ըստ նրա՝ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը:

Հարցելի հայտարարությամբ, բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը դեռ անհայտ է:

Դեսպանը, սակայն, շեշտեց, որ կողմերին շատ ժամանակ չի մնացել համաձայնության գալու համար:

«Վախենում եմ, որ մենք դեռ ճշգրիտ ժամկետի շուրջ համաձայնության չենք եկել, բայց կարծում եմ, որ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ, և այժմ կարևոր է, որ բոլորը հավաքվեն քննարկումների համար: Կարծում եմ՝ այս հանդիպումներից անհրաժեշտ է եզրակացնել, որ մենք առաջ ենք շարժվում, քանի որ, որքան գիտենք, շատ ժամանակ չի մնացել: Մենք ունենք մոտ մեկ շաբաթ: Հիմա ճշմարտության ժամանակն է և կարևոր է, որ բոլորը ներդրում ունենան: Ես դեռ անկեղծորեն հավատում եմ, որ հնարավոր կլինի համաձայնության գալ: Կարծում եմ, սա հենց այն է, ինչի վրա պետք է աշխատենք, և դեռ վաղ է ասել՝կստացվի՞, թե՞ ոչ: Սա կպահանջի ջանքեր բոլոր կողմերից: Ես և բոլորը, ովքեր ներգրավված են այս գործընթացին, շատ քրտնաջան աշխատում են հնարավորինս շուտ հնարավոր համաձայնության գալու համար: Այնպես որ, հուսով եմ, որ, ի վերջո, մեզ կհաջողվի: Ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք գտնել այս կախարդական վայրը», – հայտարարել է Հարցելը: