Կառլ Հարցել. Երեկ մեզ հաջողվեց առաջընթաց գրանցել, այսօր ևս պատրաստվում ենք աշխատել այս ուղղությամբ
Երեկ մեզ հաջողվեց առաջընթաց գրանցել, այսօր ևս պատրաստվում ենք աշխատել այս ուղղությամբ, – այս մասին Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը հայտարարել է «Վրացական երազանքի» և ընդդիմության հերթական հանդիպման մասին:
Կառլ Հարցելը նշում է, որ ինքը լավատեսորեն է տրամադրված և պատրաստ է բանակցությունների այնքան փուլերի, որքան անհրաժեշտ է:
«Կարծում եմ ՝ երեկ մենք լավ քննարկում ունեցանք: Մեզ հաջողվեց շոշափել բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են երկխոսության ընթացքում: Մենք նաև կարողացանք խորացնել առաջընթացի հասկացողությունը: Մենք այսօր էլ ենք պատրաստվում աշխատել այս ուղղությամբ: Մենք կշարունակենք տեսնել, թե որքանով հեռու կարող ենք հասնել ընդհանուր հարթակի ուղղությամբ: Հենց այս ուղղությամբ է, որ մենք՝ միջնորդներս, կշարունակենք աշխատել խորհրդարանի բացումից առաջ՝ վերջին մի քանի օրերին:
Ես բացարձակ լավատեսորեն եմ տրամադրված: Ես զգուշացնում եմ, որ դրանք դժվար որոշումներ կլինեն յուրաքանչյուրի համար, բոլորը քայլեր են ձեռնարկել և կտեսնենք, թե ինչի ենք հասնելու: Ինչպես ես ասացի, դժվար կլինի, այն պահանջում է լիդերություն և պատասխանատվություն՝ նախանշված տեղ հասնելու համար:
Ես պատրաստ եմ բանակցությունների այնքան փուլերի, որքան անհրաժեշտ կլինի, քանի դեռ չտեսնենք, որ առաջընթաց ունենք: Բայց դեռ վաղ է ասել, թե ինչ է բերելու վաղվա օրը», – հայտարարել է Կառլ Հարցելը: