Կառլ Հարցել. Երեկ հայտարարեցի, որ խորհրդարանում անցկացված քվեարկությունը կամրապնդի բևեռացումը և դրա նշաններն ակնհայտ են
Այսօր ես քննարկում եմ ունեցել տարբեր կողմերի հետ, կարևոր է, որպեսզի որոնենք ելք,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը, ով գտնվում էր «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում:
Ինչպես նշել է Հարցելը, նա երեկ ասել է, որ խորհրդարանում անցկացված քվեարկությունը կամրապնդի բևեռացումը և դրա նշաններն ակնհայտ են:
«Ես երեկ վրդովմունք հայտնեցի, քանի որ խորհրդարանում անցկացված քվեարկությունը կվնասեր վստահությունը քաղաքական կուսակցությունների միջև և կամրապնդեր բևեռացման ռիսկերը:
Այսօր ես քննարկում եմ ունեցել տարբեր կողմերի հետ, կարևոր է, որպեսզի որոնենք ելք: Զրուցել եմ խոսնակի և կուսակցության նախագահի հետ, կշարունակեմ հանդիպումները ընդդիմության և այլոց հետ»,- հայտարարել է Կառլ Հարցելը: