Կառլ Հարցել. ԵՄ երկրները և Վրաստանը Սև ծովի միջով կապելը մեր համագործակցության գերակայությունն է
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը այցելեց Բաթումիի ծովային ակադեմիա: Նա հանդիպեց ինչպես ակադեմիայի ռեկտորի, այնպես էլ ուսանողների հետ:
Եվրամիության օգնությամբ ուսանողները վերապատրաստում են անցնում՝ միջազգային, այդ թվում՝ Եվրամիության անդամ պետությունների դրոշի ներքո նավարկող նավերում աշխատելու հնարավորություն ստանալու համար:
2014 թվականից ի վեր արտասահմանյան նավերում վրացի նավաստիների զբաղվածությունն աճել է 40 տոկոսով:
«Եվրամիությունը տարիներ շարունակ համագործակցում է Վրաստանի հետ ծովային թեմայի շուրջ: Մենք համագործակցում ենք ինչպես անվտանգության, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում: ԵՄ երկրները և Վրաստանը Սև ծովի միջով կապելը մեր համագործակցության գերակայությունն է: Այն փաստը, որ վրացի նավաստիները կարող են աշխատել տարբեր դրոշների ներքո նավարկող նավերում, շատ հնարավորություններ է տալիս: Ձեր կողմից ընտրված մասնագիտությունը համագործակցության մի մասն է, և այդ համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա», – ասաց Կառլ Հարցելը: