Կառլ Հարցել. Վրաստանում, լարվածության նվազեցման համար կարևոր է հաստատվի երկխոսություն, հակառակ դեպքում՝ բևեռացումը կշարունակվի
Լիովին աջակցում ենք խաղաղ արտահայտման իրավունքին, սակայն պետք է նշվի, որ սահմանադրության շրջանակներում,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը՝ համամասնական համակարգի մասին սահմանադրական փոփոխությունները տապալելը և ընդդիմության բողոքի ցույցերը մեկնաբանելիս:
Նրա խոսքով, երկխոսությունը պետք է կայանա, որի համար անհրաժեշտ են բոլոր կողմի ջանքերը:
«Ինչ վերաբերում է փողոցում խաղաղ արտահայտմանը և հանրահավաքներին, մենք աջակցում ենք խաղաղ արտահայտման իրավունքին, սակայն պետք է նշվի, որ սահմանադրության շրջանակներում: Կարծում եմ, լարվածության նվազեցման համար շատ կարևոր է հաստատվի որոշ վստահություն և երկխոսություն, հակառակ դեպքում՝ բևեռացումը կշարունակվի»,- հայտարարել է Կառլ Հարցելը: