Կառլ Հարցել. Շառլ Միշելը իր այցով փորձեց խթանել բանակցային գործընթացը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ հստակ ասաց, որ ներկայիս քաղաքական ճգնաժամը անհանգստացնում է Եվրոպային, – ասաց Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:
Ինչպես նշել է Կառլ Հարցելը, բանակցությունները մեծ էներգիա են խլել առկա քաղաքական իրավիճակում:
«Շառլ Միշելը 24 ժամ անցկացրեց Վրաստանում: Ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ բանակցությունները մեծ էներգիա են խլել: Նախագահը նշել է, որ առկա քաղաքական ճգնաժամով են մտահոգված են Եվրոպայում և անձամբ էլ: Այցի ընթացքում նա փորձեց զարկ տալ բանակցային գործընթացին, և, ինչպես գիտեք, նա առաջարկեց իր դերը քաղաքական երկխոսությունը վերսկսելու գործում», – ասաց Հարցելը: