Կառլ Հարցել. Փետրվարի վերջին Վրաստանում սպասում ենք պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, թունելի վերջում լույս հայտնվեց
Փետրվարի վերջին Վրաստանում սպասում ենք պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, թունելի վերջում լույս հայտնվեց, – ասաց Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:
Դեսպանը լրագրողների հետ զրուցեց Հանրապետական հիվանդանոցում, որին Եվրամիությունը հանձնեց արհեստական շնչառության սարքեր և տարբեր բժշկական իրեր:
«Եվրամիությունը առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ նրա անդամ պետությունների հետ միասին զգալի օգնություն է ցուցաբերում կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ: Այսօր կլինիկաներին բժշկական սարքավորումների հերթական առաքումն էր. Մենք հանրապետական հիվանդանոց ենք հասցրել արհեստական շնչառության ապարատներ և տարբեր բժշկական իրեր: Նաև ես հանդիպել եմ այս հիվանդանոցի անձնակազմին և ուրախ եմ օգնել այն մարդկանց, ովքեր ամեն օր վտանգում են իրենց առողջությունն ու կյանքը՝ օգնելով պացիենտներին:
Մենք համագործակցում ենք նաև պատվաստումների հարցերում: Եվրամիությունը «Կովաքս» պլատֆորմից պատվաստանյութերի մատակարարման գլխավոր հովանավորն է, և մենք արդեն սպասում ենք առաջին խմբաքանակին մինչև փետրվարի վերջ: Կարելի է ասել, որ թունելի վերջում լույս հայտնվեց», – ասաց Կառլ Հարցելը: