Կառլ Հարցել. Մեծ ուշադրությամբ կհետևենք անցացվելիք ընտրություններին և հույս ունենք, այն կճանաչվի ամենաարդար և ազատ ընտրություններ, որոնք երբևէ անցկացվել են
Մեծ ուշադրությամբ կհետևենք անցացվելիք ընտրություններին և հույս ունենք, այն կճանաչվի ամենաարդար և ազատ ընտրություններ, որոնք երբևէ անցկացվել են,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Նա Վրաստանին շնորհավորել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի 6-ամյակի առթիվ:
«Շնորհավորում եմ Վրաստանին՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի 6-ամյա կապակցությամբ, որը մեր ամուր և զարգացող հարաբերությունների հիմքն է: Շնորհավորում եմ Վրաստանին նաև այն առաջընթացի առթիվ, որն արձանագրել է նախորդ տարվա ընթացքում: Ապագայում մենք մեծ ուշադրությամբ կհետևենք անցացվելիք ընտրություններին և հույս ունենք, այն կճանաչվի ամենաարդար և ազատ ընտրություններ, որոնք երբևէ անցկացվել են:
Հուսամ, միասին կաշխատենք էկոնոմիկայի սեկտորում առավել շատ տոկունության և ներդրման առավել գրավիչ միջավայր ստեղծելու համար:
Եվ վերջում, ցանկանում եմ շոշափել միջավայրի և էներգարդյունավետության թեման: Սա հանգուցային սեկտոր է, որտեղ Վրաստանը նոր է զարգանում և դեռ պետք է ճանապարհ անցնի այս ուղղությամբ:
Ինձ համար Ասոցացման համաձայնագիրը նման է բաղադրատոմսերի գրքի, որը 6 տարի առաջ տարել ենք տուն և դրանից հետո նրա օգնությամբ միասին պատրաստում ենք ուտեստներ»,- հայտարարում է Եվրամիության դեսպանը