Կառլ Հարցել. Լավ կլիներ, եթե խորհրդարանը դադարեցներ Գերագույն դատարանի դատավորների նշանակման գործընթացը
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի խոսքով, լավ կլիներ, եթե խորհրդարանը դադարեցներ Գերագույն դատարանի դատավորների նշանակման գործընթացը:
«Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի դատավորների նշանակմանը, ես արդեն մի քանի անգամ իմ կարծիքն եմ հայտնել այս հարցի վերաբերյալ: Լավ կլինի, որ խորհրդարանը մտածի այս թեմայի, այս իրավիճակի մասին և դադար վերցնի: Մենք վստահ կլինենք, որ կպահպանվի այն ոգին, որն առկա էր ապրիլի 19-ի համաձայնագրի քննարկումների ժամանակ: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ապրիլի 19-ի մեծ ձեռքբերումն այն էր, որ քննարկումները տեղափոխվեցին խորհրդարան, շատ կարևոր է շարունակել և պահպանել այդ ոգին: Քննարկումները պետք է շարունակվեն, ինչը շատ կարևոր է Եվրամիության համար», – ասաց Հարցելը: