Կառլ Հարցել. Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազ նշանակելը խնդրահարույց է և չի նպաստում դատական համակարգի նկատմամբ վստահության ձեռքբերմանը
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հայտարարում է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազ նշանակումը գործընթացի շարունակություն էր և այդ որոշումը նախապիս կանխատեսված էր:
«Հաշվի առանք պարոն Շոթաձյին գլխավոր դատախազ նշանակելու փաստը: Կարծում եմ, սա գործընթացի շարունակությունն էր, որը կանխատեսելի էր: Մենք գիտենք, որ մի կողմից, պարոն Շոթաձեն այս մասնագիտության մեջ ունի երկար կարիերա, մյուս կողմից՝ անկասկած է, որ այս որոշումը խնդրահարույց է և իմ կարծիքով, չի նպաստում դատական համակարգի նկատմամբ վստահության ձեռքբերմանը, որը կարծում եմ, այսօրվա ընդհանուր քաղաքական միջավայրում մարտահրավեր է ներկայացնում»,- հայտարարել է Կառլ Հարցելը: