Մշտապես աշխատում եմ տարբեր կողմերի հետ՝ առաջընթաց ապահովելու համար,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Դեսպանի խոսքով, հույս ունի, որ ընդհանուր ելք կգտնվի:
«Մոտ մեկ շաբաթ է, հաղորդակցվում ենք: Մշտապես աշխատում եմ տարբեր կողմից հետ, որպեսզի ապահովեմ առաջընաթցը: Հույս ունենք, որ ընդհանուր ելք կգտնվի:
Ինչպես 24 ժամում տեսանք, բանակցությունները շարունակում են երկու կողմերի հետ, որպեսզի կարողանանք սահմանել դիրքորոշումները: Դա կապահովի, որ բանակցություններն անցնեն ընդհանուր հարթակ: Ես տեսնում եմ իրական հնարավորություններ:
Կարծում եմ, հնարավոր է հասնել համաձայնության, որը կարտացոլի մտահոգությունը, որն արտահայտվեց նախորդ շաբաթների ընթացքում, միևնույն ժամանակ կապահովի, որ երկիրը կարողանա դուրս գալ ճգնաժամից առավել հզոր: Ես տեսնում եմ այդ հնարավորությունները»,- հայտարարել է Կառլ Հարցելը: