Կառլ Հարցել. «Համաներման մասին» օրենքի շուրջ աշխատանքը զգայուն հարց է, հուսով եմ, որ հնարավոր կլինի համաձայնության գալ ընդհանուր օրինագծի շուրջ
«Համաներման մասին» օրենքի շուրջ աշխատանքը զգայուն հարց է, հուսով եմ, որ հնարավոր կլինի համաձայնության գալ ընդհանուր օրինագծի շուրջ, – ասաց Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
«Համաներման մասին» օրենքի վրա աշխատելը զգայուն հարց է: Սեղանին երկու օրինագիծ ունենք: Հուսով եմ, որ հնարավոր կլինի համաձայնության գալ ընդհանուր օրինագծի վերաբերյալ, որի շուրջ բոլորը կկարողանան միավորվել: Անձամբ ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Տեսնենք՝ կլինի այդպես, թե՞ ոչ: Սա կարևոր օրենք է, որը համաձայնագրի մաս է կազմում», – ասաց Կառլ Հարցելը: