Կառլ Հարցել. Համաձայնության իրական հնարավորություն կա, եթե բոլոր կողմերը անկեղծ ցանկություն ունենան կատարել անհրաժեշտ քայլեր
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը կժամանի՝ տեսնելու, թե դեռ կա՞ հնարավորություն կողմերի միջև ընդհանուր դիրքորոշում գտնելու, – ասաց Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:
Նա ասաց, որ այժմ ժամանակն է, որ բոլոր քաղաքական առաջնորդները միասին նստեն:
«Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ նախագահ Միշելը հայտարարեց, որ ցանկանում է Դանիելսոնը կրկին գա, և դա տեղի կունենա շուտով: Մենք գտնվում ենք նրա ժամանման նախապատրաստական փուլում:
Գաղտնիք չէ, որ միջնորդության առաջին փուլը հիասթափեցնող էր այն իմաստով, որ չհաջողվեց ձեռք բերել համաձայնություն, ինչը ԵՄ-ն կարևոր է համարում Վրաստանի համար, որպեսզի երկիրը շարունակի զարգանալ: Դանիելսոնը կժամանի՝ տեսնելու, թե արդյոք դեռ կողմերի միջեւ ընդհանուր դիրքորոշում գտնելու հնարավորություն կա: Հիմա ժամանակն է ակտիվորեն քննարկել, թե հնարավո՞ր է մաս կազմել ավելի լայն համաձայնության բոլոր կողմերի նախնական դիրքորոշումների վերաբերյալ: Դա հեշտ չի լինի, բայց ժամանակն է, որ քաղաքական ղեկավարությունը և բոլոր քաղաքական առաջնորդները միասին նստեն: Կարծում եմ, որ համաձայնության իրական հնարավորություն կա, եթե բոլոր կողմերը անկեղծ ցանկություն ունենան անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բոլոր կողմերի համար ընդունելի արդյունքի ուղղությամբ», – ասաց Կառլ Հարցելը: