Կառլ Հարցել. Ընտրությունների դիտորդների հետ կապված ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսն է
Ընտրությունների դիտորդների հետ կապված ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսն է,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
«Կենտրոնացած եմ ԵԱՀԿ-ի ժողովրդավար ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության վրա: Հուսանք, այս խմբերի առաջին մասի ժամանելուց հետո մենք հանդես կգանք այսօր հայտարարությամբ, որ տեսնում ենք կառույցի ձևավորում: Հաջորդ քայլը կլինի երկարաժամկետ դիտորդների ժամանումը և այնուհետև՝ կարճաժամկետների ժամանումը: Իհարկե, կորոնավիրուսը մեծագույն մարտահրավերն է: Սա այն հարցն է, որի շուրջ ակտիվորեն աշխատում ենք Բրյուսելում»,- հայտարարել է Կառլ Հարցելը: