Կառլ Հարցել. Ընդդիմության մանդատների պահպանումը խորհրդարանի կողմից ճիշտ քայլ էր, այս որոշումը երկխոսությունը շարունակելու նախապայման է
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հայտարարում է, որ ընդդիմության մանդատների պահպանումը խորհրդարանի կողմից ճիշտ քայլ էր:
Ինչպես հայտարարել է Կառլ Հարցելը, խորհրդարանի երեկվա որոշումը երկխոսությունը շարունակելու նախապայման է:
«Երեկվա որոշումը պարտադիր չի նշանակում համաձայնության հասնելու հնարավորության ավելացում: Դեռևս սպասում ենք այս կախարդական տարածքին, որտեղ բոլորը կկարողանան համաձայնության գալ: Ինչպես գիտենք, ընդդիմության մեծամասնությունը չնայած երեկվա որոշմանը, պահպանում է բոյկոտի ռեժիմը: Անկեղծ կլինեմ և կասեմ, որ դեռևս բախվում են բարդությունների, որտեղ որևէ կողմ կոնկրետ քայլեր չի ձեռնարկճում, որը կհամոզեր ինձ, որ կարող ենք հասնել համաձայնության: Կարծում եմ, կարևոր է բազմաշաբաթյա փակուղի մտած դիրքորոշումներից հետո մենք ևս մտածենք, որքանով օգտակար կլինի ապագայում երկխոսության ձևաչափը»,- հայտարարել է Հարցելը: