Կառլ Հարցել. Ցավում եմ, որ նոր ընտրական օրենսդրության առավել լայն քաղաքական աջակցություն ստանալու հնարավորությունը բաց թողնվեց

11:15, 03.07.2020

Ցավում եմ, որ նոր ընտրական օրենսդրության առավել լայն քաղաքական աջակցություն ստանալու հնարավորությունը բաց թողնվեց,- այս մասին նշված է նոր ընտրական օրենսդրության հաստատման վերաբերյալ Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հայտարարության մեջ:

Դեսպանի խոսքով, երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է ընտրական օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որը ավելի քան մեկ տարի առաջ սկսված գործընթացի արդյունքն էր և որին ակտիվորեն աջակցում է Եվրամիության ներկայացուցչությունը:

«Ողջունում եմ ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի (OSCE/ODIHR) հանձնարարականներով հաշվի առնված ընդունված փոփոխություններն օրենսդրությունում:

Ցանկալի կլիներ առավել հավակնոտ բարեփոխումներ իրականացնել ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի (OSCE/ODIHR) կողմից հանձնարարական տրված հանգուցային ոլորտներում:

Ցավում եմ, որ նոր ընտրական օրենսդրության առավել լայն քաղաքական աջակցություն ստանալու հնարավորությունը բաց թողնվեց:

Մոտալուտ խորհրդարանական ընտրությունները որոշիչ կլինի Վրաստանի կողմից ստանձնած պարտականության՝ պաշտպանել ժողովրդավար գործընթացները և օրենքի գերագույնությունը – կատարելը գնահատելու համար»,- նշված է Հարցելի հայտարարության մեջ:

Վրաստանի խորհրդարանը երեկ, երրորդ ընթերցմամբ հաստատեց «Ընտրական օրենսգրքում» պատրաստված փոփոխությունները:

Նմանատիպ