Կառլ Հարցել - Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ ես գործընթացին ներգրավված եմ բոլոր կողմերի խնդրանքով, մենք կողմերին առաջարկում ենք բանակցությունների տարածք, վերջնական որոշումը պետք է կայացնեն առաջնորդները
Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ գործընթացին ներգրավվել եմ բոլոր կողմերի խնդրանքով,- այսպես է պատասխանել Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը լրագրողներին, քաղաքական կուսակցությունների կողմից դեսպանների քննադատության վերաբերյալ:
Ինչպես նշել է Կառլ Հարցելը, սեփական նախաձեռնությամբ երբեք չի լինի այդ դերում, քանի որ դա շատ բարդ դեր է:
«Որպես միջնորդներ, մենք քաղաքական կուսակցություններին առաջարկում ենք տարածք բանակցությունների համար և նաև աջակցություն՝ առաջընթացի համար: Վերջին հաշվով, որոշումը պետք է կայացնեն քաղաքական առաջնորդները: Ավել նպատակ չունենք: Ես կմնամ այս դերին հավատարիմ, քանի դեռ համարում եմ, որ քաղաքական կողմերը իմ դերը համարում են օգտակար: Երբ գա պահը, երբ համարեմ, որ իմ դերը խոչընդոտում է առաջընթացը, այդ պահին իմ մանդատը կսպառվի»,- հայտարարել է Կառլ Հարցել: