Կառլ Հարցել. Ակնհայտ է, որ հունիսի 20-ին զարգացած իրադարձությունները չպետք է մատնվեն անուշադրության, տեսնում ենք, իրավիճակը նույն տեղում կանգնած չէ
Ինձ, ինչպես նաև Եվրամիության առաքելության համար ակնհայտ է, որ հունիսի 20-ին զարգացած իրադարձությունները չպետք է մատնվեն անուշադրության, քանի որ այս իրադարձությունների արդյունքում կան ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական վնասվածքներ,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Նրա խոսքով, իրավիճակը նույն տեղում կանգնած չէ և սկսվել է հետաքննություն:
Եվրամիության դեսպանի գնահատմամբ, իրադարձությունների քաղաքական տեսանելիությունը բարձր է և գլխավորը թափանցիկությունն է:
«Մենք ապագայում ևս կշարունակենք այս գործընթացի առնչությամբ խրախուսել թափանցիկությանը, քանի որ այս իրադարձությունների քաղաքական տեսանելիությունը բարձր է և գլխավորը թափանցիկությունն է:
Մեր նպատակն է, գործընթացներին ներգրավված լինեն տարբեր կողմերը: Անհրաժեշտ է, իմանանք փաստերը և շարունակվի զարգացման գործընթացը»,- հայտարարել է Կառլ Հարցելը: